Պոլիտեխնիկի ուժն ու հարստությունը իր

բազամահազար շրջանավարտներն են

Աջակցելով տեխնոլոգիական հսկա Պոլիտեխնիկին, դուք աջակցում եք

Հանրապետությունում տեխնոլոգիայի կայուն զարգացմանը։

iconՇրջանավարտarrow
iconԱնդամակցությունarrow
iconՀամայնքի ձևավորումarrow
iconԽոչընդոտarrow
iconՄիասնական լուծում

Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարան

Հանրապետության միակ ինժեներական համալսարանը հիմնադրվել է 1933 թվականին՝ Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ: ՀԱՊՀ-ն իրավահաջորդն է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։ Պոլիտեխնիկականը կարճ ժամանակում դարձավ երկրի արդյունաբերության մշտական ուղեկիցը, աճելով Հայաստանի արդյունաբերության տեմպերին համընթաց՝ այն դարձավ Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը: Պոլիտեխնիկն այսօր ազգային բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարներից է և հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս և այն վաղուց դիրքավորվել է որպես տեխնիկական գիտությունների խոշոր գիտահետազոտական կենտրոն։

Իր գործունեության 90 տարիների ընթացքում Պոլիտեխնիկը երկրին տվել է ավելի քան 130 հազար շրջանավարտ, որոնք ձևավորել են Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ներուժը, գիտատեխնիկական հանրությունը և արդյունաբերական ղեկավարությունը:

Նորություն
տեսնել բոլորը
Անվանի շրջանավարտներ
Համայնքը կարևոր է ցանկացած հաստատության համար, քանի որ այն ապահովում է ցանցային հնարավորություններ, ինստիտուցիոնալ հիշողություն, հետադարձ կապ և ներգրավվածություն: Այն օգնում է ձևավորել միասնականության և հպարտության զգացում, ինչպես նաև խթանում է հարաբերությունները, որոնք կարող են օգուտ բերել և՛ շրջանավարտներին, և՛ հաստատությանը:
Ներբեռնեք մեր հավելվածը
Պոլիտեխնիկական համայնքի հետ ամուր կապը պահելու և նորությունները բաց չթողնելու համար։