Ասոցիացիայի մասին

Կայքի այս էջում դուք կարող եք գտնել տեղեկատվություն Ասոցիացիայի, դրա նպատակների և շրջանավարտների մասին

Պոլիտեխնիկի շրջանավարտների թիվ
90-ամյա փառահեռ պամություն ունեցող ինժեներական այս դարբնոցը ավարտել են անվանի շատ հայեր, դարձել Հայրենիքի ազգային, գիտության, տեխնոլոգիաների, կրթության առաջամարտիկներ, մասնավոր և արագ փոփոխվող աշխարհի պահանջարկից բխող՝ Հայաստանում  նոր մասնագիտական աշխատաշուկայի կայացնողներ, որոնք Պոլիտեխնիկի մեծ ընտանիքի անդամներն են։ Հավատարիմ մնալով համալսարանի ավանդույթներին, շարունակ աջակցել և աջակցում են հարազատ կրթօջախին։
Բուհի հիմնադրումից անցավ գրեթե 7 տասնամյակ, մինչև Պոլիտեխնիկի տարբեր տարիների շրջանավարտները կայացրին իրենց միավորող հարթակ ստեղծելու որոշումը: Հաշվի առնելով Պոլիտեխնիկի անվանափոխման հանգամանքը, նորաստեղծ կազմավորումը կոչեցին «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների միություն» (ՇՄ): Շնորհանդեսը տեղի ունեցավ 2001թ. մայիսի 31-ին, նախագահ ընտրվեց Էդվարդ Սանդոյանը: Երկու տարի անց կազմակերպության ղեկավարումը վստահվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Ստեղծման պահին Շրջանավարտների միությունն ուներ 220 անդամ:

2006թ. մայիս-հունիս ամիսներին կատարվեցին կազմակերպական փոփոխություններ. կառույցը վերանվանվեց «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասոցիացիա» հ/կ, ձևավորվեց համալսարանի շրջանավարտ, պետական, հանրային ու բիզնես ոլորտներում հեղինակություն ունեցող հայտնի ներկայացուցիչներով բաղկացած կառավարման խորհուրդ:
 Հայաստանում և արտերկրում հաջողության հասած Պոլիտեխնիկի շրջանավարտները ձգտում էին նպաստ բերել հարազատ բուհին ու այդ նպատակով ասոցիացիայի մասնաճյուղեր ստեղծեցին ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Ասոցիացիայի գործունեության անկյունաքարային կետերից է եղել 2006թ. դեկտեմբերին «Պոլիտեխնիկ» գիտակրթական հիմնադրամի ստեղծումը, որը, նվիրատվությունները համակարգելով՝ ներդրումներով առ օյսօր աջակցում է համալսարանի առաջնահերթ ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի ստեղծման ակունքում կանգնած «Գրանդ հոլդինգ», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Սիլ գրուպ», «Մաքուր գրուպ», «Մաքուր երկաթ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների ղեկավարները Պոլիտեխնիկի շրջանավարտներն են: Այսօր Պոլիտեխնիկն ընթանում է 21-րդ դարի կրթական մարտահրավերների հաղթահարման ճանապարհով՝ թիկունքում զգալով իր շրջանավարտ-նվիրյալների ամուր աջակցությունը:
Պոլիտեխնիկցիները՝ոլորտիլոկոմոտիվ
ՀՀ գործող տեղեկատվական տեխնոլոգիային և առընթեր ոլորտնրի խոշոր ընկերություների զգալի քանակ հիմնել կամ ղեկավարում են պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները։
Անվանի շրջանավարտներ
Համայնքը կարևոր է ցանկացած հաստատության համար, քանի որ այն ապահովում է ցանցային հնարավորություններ, ինստիտուցիոնալ հիշողություն, հետադարձ կապ և ներգրավվածություն: Այն օգնում է ձևավորել միասնականության և հպարտության զգացում, ինչպես նաև խթանում է հարաբերությունները, որոնք կարող են օգուտ բերել և՛ շրջանավարտներին, և՛ հաստատությանը:
hero

Պոլիտեխնիկն իր ուսերին է կրում դասական ինժեներական մասնագիտություններից մինչև նորագույն տեխնոլոգիական մասնագիտությունների կրթության կազմակերպման բեռը: Այս տարի բուհը նշում է հիմնադրման 90-ամյա հոբելյանը և այս տարիների ընթացքում Պոլիտեխնիկը ինժեներական մասնագիտական համայնքին է տվել շուրջ 130 000 շրջանավարտ: