Աջակցիր Ալմա-մաթերիդ

Դուք կարող եք իրականացնել ինչպես միանվագ աջակցություն, այդպես էլ

ամսական բաժանորդագրություն:

Տարեկան դրամահավաք

Այս տարի շրջանավարտները հավաքագրել են՝

AMD
0%
Տարվա նպատակ՝ 20000000
Ի՞նչ է տարեկան դրամահավաքը։

Տարեկան դրամահավաքները, ի տարբերություն ծրագրային դրամահավաքների, չունեն սահմանված ժամկետ և հստակ նպատակ։ Դրանք վերսկսվում են յուրաքանչյուր տարվա սկզբին, իսկ հավաքված ֆինանսական միջոցները ուղղվում են տվյալ պահին անհրաժեշտ նախագծերին կամ կազմակերպչական ու օժանդակ ընդհանուր այլ ծախսերին։

Նկարագրություն

Որպես Պոլիտեխնիկի համայնք, մեր առաքելությունը մենք երբևէ չենք համարի ավարտված: 90-ամյա պատմությամբ, խորհրդային և անկախ Հայաստաններում համազգային տեսլականների կյանք տված մեր հարազատ բուհը այսօր հաղթահարում է ոչ նվազ մարտահրավերներ, որոնցից շատերը նետված են հենց մեր Հայրենիքին:

Մեր բուհը մեզ համար ճամփա է հարթել Հայաստանում և աշխարհում: Այսօր միանալով Պոլիտեխնիկի նորարար գաղափարների իրագործման արշավին՝ մենք աջակցում ենք Հայրենիքի հզորացմանը։ Յուրաքանչյուր նվիրատվություն կրթական, գիտական, տեխնոլոգիական ու հետազոտական գաղափարների զարգացման ևս մեկ աստիճան է։

Մենք, որպես աջակից, Պոլիտեխնիկի կողքին ենք, որը առանց բարդույթի ստանձնում է պատասխանատվություն՝ կառուցելու պաշտպանված, ինժեներական ու ժամանակակից տեխնո-Հայաստան։ Եվ արդեն մեկ վայրում, որպես իսկական ընտանիքի անդամներ, կարող ենք կատարել համայնքին աջակցելու մեր քայլը։

Շնորհակալություն մեր իրատեսական ծրագրերը իրատեսորեն գնահատելու համար:

ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

ՄԻԱՆՎԱԳ ԵՎ ԱՄՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք կատարել ինչպես միանվագ, այնպես էլ պարբերական (ամսական) նվիրատվություններ և օգտվել Ասոցիացիայի կողմից առաջարկվող առավելություններից։

Մուտքագրել նվիրաբերության գումարը

AMD

Միանվագ

Ամսական